Մեծ Բրիտանիայի թագավորական մետաղադրամների պալատը թողարկել է արծաթե մետաղադրամ՝ նվիրված արքայազն Ջորջի ծննդյան 2-ամյակին, գրում է buro247.ru-ն։ «Հինգ ֆունտ արժողությամբ մետաղադրամը պատահական չէ ընտրված. Անգլիայում կա ավանդույթ՝ նորածին երեխայի ափը խաչակնքում են արծաթով՝ մաղթելով հարստություն և առողջություն ամբողջ կյանքի ընթացքում»,- նշել է մետաղադրամների պալատի տնօրեն Շեյն Բիսեթը։
Մետաղադրամի մի կողմում ձուլված է Էլիզաբեթ 2-րդի դիմանկարը, մյուս կողմում Սուրբ Գեորգն է ձիու վրա՝ վիշապին սպանելիս։ Մետաղադրամները թողարկվել են 7500 օրինակով, յուրաքանչյուրը կվաճառվի 80 ֆունտ ստեռլինգով։