ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը շրջայց է սկսել Մերձավոր Արևելքի երկրներ, հայտնում է BBC-ն: Քաղաքագետները այցը գնահատում են որպես Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած մտավախությունները փարատելու փորձ: Կիրակի և երկուշաբթի պլանավորված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի բանակցությունները Իսրայելի պաշտոնյաների հետ: Երեքշաբթի Էշտոն Քարտերը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Նա կայցելի նաև Սաուդյան Արաբիա և Հորդանան: