Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

EurasiaNet. Կարո՞ղ է Ռուսաստանը խախտել Հայաստանի երազանքները իրանական ներդրումների մասին

EurasiaNet. Կարո՞ղ է Ռուսաստանը խախտել Հայաստանի երազանքները իրանական ներդրումների մասին
19.07.2015 | 19:35

NEWS.am-ը ներկայացրել է EurasiaNet.org-ում հրապարակված երևանյան թղթակից Գայանե Աբրահամյանի հոդվածը։
Հայաստանում մեծ հույսեր ունեն, որ Իրանի դեմ պատժամիջոցների սպասվող ավարտը ռազմավարական ներդրումային նախագծերի խթանման հիմք կդառնա։ Սակայն հայ վերլուծաբանները նախազգուշացնում են, որ Ռուսաստանը՝ Թեհրանի հին տարածաշրջանային մրցակիցը, կարող է խանգարել Երևանի հավակնություններին։ Պատժամիջոցների հանման հեռանկարը ոգևորում է ներդրողներին և ստիպում ցանկությունների ցանկ կազմել։ Գայթակղությունը հատկապես մեծ է Հայաստանում, որը տնտեսական շրջափակման մեջ է 1990-ականների սկզբից Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Ավելի քան 20 տարում Իրանն ընդամենը երկու տնտեսական առևտրային ուղիներից մեկն էր, որը կապում է դեպի ծով ելք չունեցող Հայաստանին արտաքին աշխարհի հետ։
Հայ-իրանական առևտրային կապերի զգալի ընդլայնումը կարող է փաստացի խախտել ադրբեջանա-թուրքական շրջափակումը։ Վերջին տարիներին հայ-իրանական համատեղ նախագծերի ֆինանսավորումը բարդ էր։ Երևանի առաջնահերթությունների մեջ է 470 կմ-անոց երկաթուղու կառուցումը, որը Իրանի սահմանից կհասնի Հայաստան և ենթադրաբար Վրաստանի սևծովյան նավահանգիստներ։
ՀՀ կառավարությունը վերջին մի քանի տարիներին բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների, այդ թվում՝ Չինաստանի հետ։ Երևանը հույս ունի որ ենթակառուցվածքների զարգացումը առաջնահերթություն կլինի Մոսկվայի կողմից ղեկավարվող ԵԱՏՄ-ի համար։
Որոշ հայկական փորձագետներ համարում են, որ հայ-իրանական Արաքս գետի վրա հէկ-ի կառուցումն առավել իրատեսական է համարվում պատժամիջոցները հանելուց հետո։ Դեռևս Մոսկվան առարկություններ չի ներկայացրել։
Հայկական հավակնություններում առաջնահերթ է համարվում հայ-իրանական երկաթուղին։ Սակայն պետական «Ռուսական ավիաուղիներ» պետական ընկերությունը պայմանագիր ունի Հայաստանի երկաթուղու շահագործման հետ կապված, որը չի ողջունում մրցակցությունը։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ