«Ինչ գեղեցիկ ամառային երեկո է Երևանում: Տարածաշրջանում բոլոր մարդիկ արժանի են ապրելու խաղաղության և բարեկեցության մեջ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ գրառումն ուղեկցելով Երևանի Հանրապետության հրապարակից արված լուսանկարով: Հուլիսի 18-ին ՈՒոռլիքը գրել էր, անհամբեր սպասում է երկուշաբթի օրը Երևանում հետագա քայլերը քննարկելու նպատակով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: