ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների վերաբերյալ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների վերաբերյալ
21.07.2015 | 00:30

Երջանիկ եմ լինել Երևանում եմ և կրկին հանդիպել ՀՀ նախագահին: Իմ այցն այստեղ՝ մարտին Բրյուսելում կայացած և մայիսին Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթաժողովին կայացած մեր հանդիպումների ամփոփումն է: Նախ և առաջ` ես կցանականի Ձեզ շնորհակալություն հայտնել Ցեղասպանության հուշահամալիր այցելելու հնարավորության համար: Սա իմ երկրորդ այցելությունն է և ինչպես առաջին այցելության ժամանակ, այնպես էլ այս անգամ նույնչափ հուզվեցի:
Այսօր մենք շատ լավ քննարկում ունեցանք մի շարք հարցերի, մասնավորապես՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունների, Արևելյան գործընկերության և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Անդրադարձանք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Վերջին բացասական միտումները մտահոգության տեղիք են տալիս: Հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է առաջնահերթություն Եվրոպական միության համար: Եվրոպական միությունը սատարում է բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը և իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք սատարում ենք հետագա երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ՝ ամենաբարձր մակարդակով՝ պարոն Նախագահ, Ձեր մակարդակով: Անչափ կարևոր է խստագույնս հարգել հրադադարը, սթափություն դրսևորել գործողություններում և հայտարարություններում, ստեղծել մթնոլորտ, որը նպաստավոր կլինի հակամարտության կարգավորման առաջընթացի համար: Հայաստանը որոշել է չօգտագործել Եվրոպական միության առաջարկած Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ` Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Դա ընտրություն է, որը Եվրոպական միությունը լիովին հարգում է: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք խորացնել մեր հարաբերությունները՝ աշխատելով միասին շուկաները բացելու ուղղությամբ, առաջ ընթանալու ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով, տնտեսական աճով, տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով, գործարար միջավայրի բարելավման ներդրումների ուղղությամբ, կայուն զարգացման ճանապարհով, մեկ խոսքով՝ բարեփոխումների ընդգրկուն օրակարգով: Մենք բարեհաջող ավարտել ենք երկկողմ հարաբերությունների նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը և այս համաձայնագրով նախանշել ենք ապագա համագործակցության ոլորտները: ԵՄ անդամ պետություններն արդեն իսկ քննարկում են այս բանակցությունների մանդատի տրամադրման հարցը: Մեր համագործակցության կարևոր ոլորտներից մեկն այն է, որ ավելի հեշտացնենք ճանապարհորդելը Հայաստանի և Եվրամիության միջև:
Ես ողջունում եմ այն դրական առաջընթացը, որը Հայաստանը ձեռք է բերել շարժունակության գործընկերության ուղղությամբ: Վիզաների դյուրացման և հետընդունման մասին պայմանագրերի արդյունավետ կատարումը, որոնք ուժի մեջ մտան 2014-ի հունվարից, կարևորագույն պայման է, որպեսզի սկսվեն վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները: Վիզայազերծ ռեժիմը վերջնական նպատակն է: Ես լիահույս եմ, որ հաջորդ քայլը հնարավոր կլինի իրականացնել մոտակա ամիսների ընթացքում, եթե աշխատանքի այս տեմպը շարունակվի: Հայաստանը կարող է հույս դնել Եվրոպական միության շարունակական օժանդակության վրա, որպեսզի առաջ ընթանա սոցիալական և քաղաքական բարեփոխումների ուղղությամբ և բարելավի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու խթանումը: Եվրոպական միությունը սատարում է քաղաքացիական հասարակության աշխատանքը Հայաստանում: Ես քաջալերում եմ, որպեսզի քաղաքացիական հասարակությունն առաջիկայում սերտորեն ներգրավվի բարեփոխումների գործընթացում, որպեսզի ընդլայնվի երկխոսությունը և բոլորն զգան իրենց դերը իրականացվող բարեփոխումներում: Այս տարին վճռորոշ է մեր հարաբերությունների համար:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ

nk"> Մեզ հետ չես` մեր դեմ ես