ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռայմոնդ Պաուլսը չի մասնակցի Սոչիի «Նոր ալիք» երգի մրցույթին

Ռայմոնդ Պաուլսը չի մասնակցի Սոչիի «Նոր ալիք» երգի մրցույթին
23.07.2015 | 12:32

Ռայմոնդ Պաուլսը այս տարի չի գա Սոչի` երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի մրցույթին: Նա, որ Իգոր Կրուտոյի հետ մրցույթի համահիմնադիրն է, իր բացակայությունը պատճառաբանել է «գործերով», որոնք ստիպում են մրցույթի անցկացման շրջանում` հունվարին, գտնվել Ռիգայում: Պաուլսը չի բացառել, որ 2016-ի փետրվարին կարող է գալ Մոսկվա և հենց այնտեղ նշել 80-ամյակը:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ