Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ իր երկիրը հաջողությամբ է դիվանագիտական պատերազմ վարում Ռուսաստանի հետ: Թբիլիսիի վերջնական նպատակն է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և ինտեգրվել Եվրամիությանը: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նախարարն ասել է, թե որևէ սադրանքով Ռուսաստանը չի կարող խանգարել Վրաստանին դեպի ԵՄ ճանապարհին կամ էլ դանդաղեցնել ընթացքը: «Ոչ ոքի համար այսօր Ռուսաստանը գործընկեր չէ»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: