ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ը շարունակում է հավատալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին՝ Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդը: «Կողմերը պետք է լուծեն այդ հարցը փոխադարձ հարգանքի հիման վրա»,- «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հոգլանդը: