ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
24.07.2015 | 11:39

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս ՈՒոռլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ներկա վիճակը և հեռանկարները։ Ավելի վաղ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ միջնորդները Բաքվում հանդիպելու են Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ. «Այսօր Բաքվում նախագահի և արտգործնախարարի հետ կքննարկենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ Եթե կողմերը պատրաստակամություն և ցանկություն ցուցաբերեն, հնարավոր է հարցի կարգավորումը բանակցությունների ճանապարհով»։

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ