ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բրիտանիան պետք է պահպանի ԵՄ-ում իր անդամակցությունը՝ գլոբալ գործընթացների վրա իր ազդեցությունը պահպանելու համար: Օբամայի խոսքով, ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցությունը լուրջ վստահություն է ներշնչում, մասնավորապես, տրանսատլանտյան միության ուժերի հանդեպ: Նա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին անվանել է «ականավոր գործընկեր»: