ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օբամայի նախագահության գլխավոր հիասթափությունը

Օբամայի նախագահության գլխավոր հիասթափությունը
24.07.2015 | 16:41

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր նախագահության տարիների գլխավոր հիասթափություն է անվանել զենքի հասանելիության վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու անհաջող փորձերը, հաղորդում է BBC-ին:
«Եթե դուք նայեք կրակոցների հետևանքով զոհ դարձած անձանց թիվը, կտեսնեք, որ տասնյակ հազարների է հասնում»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված ամերիկացիների թիվը 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո չի գերազանցում 100-ը:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ