Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հյուրընկալել է Ժերար Դեպարդիեին և նրան գերանդիով հնձել է սովորեցրել:
Ինտերնետում լուսանկարներ են տեղադրված, թե ինչպես է 66-ամյա դերասանը հունձ անում մարգագետնում, գերանդին ճիշտ պահել սովորում: Լուկաշենկոն, որ նորից առաջադրվում է հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում, նրան հյուրընկալել է հուլիսի 22-ին՝ Մինսկի մոտ գտնվող իր նստավայրում: Հնձից հետո նրանք բելառուսական ազգային ճաշատեսակներ են համտեսել ու խմել տանը թորած օղի: BBC-ն հաղորդում է, որ քննարկել են բնական գյուղմթերքներ աճեցնելու հարցեր: