ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի նախագահը չի ուզում «հանդիպում հանդիպման համար»

Ադրբեջանի նախագահը չի ուզում «հանդիպում հանդիպման համար»
25.07.2015 | 10:27

«Այս տարվա վերջին վեց ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նշանակալի առաջընթաց չի արձանագրվել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Հանդիպելով լրագրողների հետ՝ նա ասել է, որ կոնկրետ քայլեր են արվում, սակայն արդյունքը տեսանելի չէ: «Համանախագահները հենց այդ պատճառով են ժամանել տարածաշրջան: Նրանք ցանկություն են հայտնել, որ արտգործնախարարներն ու նախագահները հանդիպեն: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե պատրաստ է հանդիպմանը, բայց որ չլինի հանդիպում հանդիպման համար», - ասել է Մամեդովը: Նա վստահեցրել է, թե Ադրբեջանը «վաղ թե ուշ վերադարձնելու է իր տարածքները»: «ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Բաքու նշանակալի իրադարձություն էր Ադրբեջան - Եվրոպա հարաբերություններում,- ասել է Նովրուզ Մամեդովը՝ փաստելով,- Դոնալդ Տուսկը Բաքվում ընդունեց, որ Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերներից է: Նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ գնահատականը մենք ստացել ենք երկար ճանապարհ անցնելուց հետո»: Մամեդովն ասել է, թե Տուսկը պետք է Բաքու ժամաներ Եվրոպական խաղերի ժամանակ, սակայն այդ օրերին Հունաստանի ճգնաժամի պատճառով չկարողացավ գալ. «Տուսկը Ադրբեջանից ներողություն է հայցել չգալու համար»: Ադրբեջանը ներկայումս աշխատում է Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի շուրջ: «Ադրբեջանն իր անկախության վերականգնման տարիներից ի վեր սերտ ու հաջող համագործակցում է եվրոպական երկրների հետ ռազմավարական ոլորտներում»,- հպարտանում է Մամեդովը՝ համոզմունք հայտնելով, որ հետխորհրդային տարածքում անհնար է մատնանշել երկրորդ երկիր, որը համագործակցության այդպիսի մակարդակ ունի:
Մամեդովի կարծիքով` իր երկրի էներգետիկ նախագծերի իրականացումը ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման, Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում: Ադրբեջանը, նրա վստահեցմամբ, եվրոպական կառույցների հետ համագործակցելով խաղաղություն է ապահովում աշխարհի տարբեր անկյուններում:
Ադրբեջանցի պաշտոնյան չի շրջանցել Եվրոպայի հետ Ադրբեջանի տարաձայնությունները․ «Ստեղծվել է շատ տարօրինակ իրավիճակ։ Բոլոր հանդիպումներում, լինի պետության ղեկավար կամ դեսպան, բոլորը հայտարարում են, որ Ադրբեջանն այնպիսի երկիր է, որի հետ համագործակցելը կարևոր է։ Մյուս կողմից, սակայն, նրանք ասում են, որ այս թերթն այսպես է գրել, ՀԿ-ն արել է այսպիսի հայտարարություն։ Դա խախտում է հաշվեկշիռը և վնասում է Ադրբեջանի իմիջին»։ Մամեդովը դժգոհել է ղարաբաղյան հակամարտության հարցում Արևմուտքի վերաբերմունքից. «Այդ պատճառով էլ Ադրբեջանը չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Մեզ սկսեցին քննադատել, բայց այդ քննադատողներից և ոչ մեկը չասաց, որ համաձայնագրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նշված չէ, մինչդեռ ՈՒկրաինայինը, Մոլդովայինը հստակեցված է»:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ