ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոհայում Քերին Լավրովի հետ կքննարկի Իրանի և Սիրիայի հարցը

Դոհայում Քերին Լավրովի հետ կքննարկի Իրանի և Սիրիայի հարցը
25.07.2015 | 10:30

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին տեղեկացրել է, որ բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Իրանում և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հանդիպումը ծրագրված է Կատարի մայրաքաղաքում, ասել է Քերին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում: Նրա խոսքերով՝ զրույցը կվերաբերի Իրանի գործողություններին, Սիրիայի իրավիճակին:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ