Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը: «Բելգիան, երեկ ընդունած բանաձևով, ևս մեկ անգամ անհիմն մեղադրում է Թուրքիային և խեղաթյուրում պատմական փաստերը: Սա օրենքի և բարոյականության կոպիտ խախտում է»,- նախարարության հայտարարությունը մեջբերում է թուրքական Անադոլու գործակալությունը: Հայտարարությունը նշում է, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատն այս որոշումն ընդունելիս, նպատակ է ունեցել կեղծիք տարածել՝ ստվեր գցելով Թուրքիայի պատմության վրա: Այդպիսի քայլերը չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: