ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիայի նախագահը զինծառայողների համաներման հրամանագիր է ստորագրել

Սիրիայի նախագահը զինծառայողների համաներման հրամանագիր է ստորագրել
26.07.2015 | 17:50

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զինծառայողների համաներման հրամանագիր է ստորագրել, որով պատասխանատվությունից ազատվել են զորակոչից խուսափողները, «Զինվորական ծառայության մասին» օրենքով նախատեսված հանցագործությունները, կատարված մինչև հուլիսի 25-ը։ Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, հրամանագիրը ուժի մեջ է մտել հուլիսի 25-ին։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ