Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք մտադիր չեն «հարևանություն անել» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Դավութօղլուն ասել է, թե Թուրքիայի նպատակը Սիրիայում «Իսլամական պետությունից» ազատագրված տարածքներում «չափավոր ընդդիմության» ուժեր տեղակայելն է։ Չնայած Թուրքիան և ԱՄՆ-ն ԻՊ-ի հարցում տարաձայնություններ ունեն, սակայն համաձայնություն են կայացրել։ Վարչապետի խոսքով՝ Թուրքիան դեռ չի քննարկում Սիրիայի տարածքում ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը։