Այսօր կկայանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության պաշտոնական արարողությունը, որին կմասնակցի Ժնև մեկնած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի միանալու մասին արձանագրությունը պետք է պետությունը վավերացնի մինչև հոկտեմբերի վերջ: Պաշտոնապես Ղազախստանը կդառնա կազմակերպության 162-րդ անդամը վավերացումից 30 օր անց: