ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

PKK-ն նոր հարձակումներ է իրականացրել Վանի ու Էրզրումի նահանգներում

PKK-ն նոր հարձակումներ է իրականացրել Վանի ու Էրզրումի նահանգներում
27.07.2015 | 20:23

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները նոր հարձակումներ են գործել Վանի ու Էրզրումի նահանգներում։ PKK-ականները երկարափող զենքերից կրակել են Վանի նահանգի Արճեշի շրջանի ղեկավարության շենքի մոտ պարեկություն կատարող ոստիկանների վրա։ Թեթևակի վիրավորվել է երկու ոստիկան։ Հարձակումից հետո անվտանգության ուժերը որոնողական գործողություններ են սկսել տարածաշրջանում։ PKK-ի զինյալների մյուս հարձակումը գրանցվել է Էրզրումի նահանգի Թեքման շրջանում։ PKK-ականները հրկիզել են Էրզրում-Չաթ ավտոճանապարհն ասֆալտապատող 7 մեքենա։ Բացի այդ, նրանք առևանգել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը հրկիզել են, իսկ մյուսով հեռացել դեպքի վայրից։ Միջադեպից հետո դեպքի վայրում հայտնվել են ժանդարմերիայի զինծառայողները, որոնք սկսել են զբաղվել PKK-ի զինյալների որոնմամբ:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ