Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ` հեռախոսազրույցը տևել է 20 րոպե, բացի վերջին օրերի պայթյուններից, քննարկել են տարածաշրջանային խնդիրներ: Սիրիայի հարցի հետ կապված Պուտինի և Էրդողանի տեսակետները հակառակ են եղել, որի հետևանքով խոսակցության այդ մասը լարված է անցել: