Վերջին օրերին Թուրքիայի զինված ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողությունների համատեքստում AKP-ի անդամ Օմեր Թուրանը Twitter-ի իր էջում գրել է. «Գործողություններ սկսելուց առաջ AKP-ն ուներ 30 տոկոս ձայն, այսօր ձայները հասնում են 40-42 տոկոսի: Եթե վճռական շարունակենք, ձայները կհասնի 45 տոկոսի»: Այս գրառումը մեծ արձագանք է գտել սոցկայքերում և մամուլում: Մամուլի հրապարակումներում և սոցկայքերում գրառման հետ կապված նշել են, որ փաստացի AKP-ն քրդերին կոտորելու միջոցով ցանկանում է վարկանիշը բարձրացնել և գնալ վաղաժամ ընտրությունների` հույս ունենալով, որ նախորդ ընտրությունների համեմատ ավելի շատ ձայն կհավաքի և կոալիցիայի կարիք չի լինի: