ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վալերի Օսիպյանի նոր հասցեն

Վալերի Օսիպյանի նոր հասցեն
28.07.2015 | 12:40

Ոստիկանությունը երեկ թույլ չտվեց «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներին Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույց անել: Նախաձեռնության անդամները նստել էին հրապարակում՝ հայտարարելով, որ գիշերը մնալու են ու հարմար առիթի դեպքում անցնելու են հրապարակի կենտրոն։
Դարձյալ նրանց հետ է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրանք չգնացին հրապարակի կենտրոնի՝ գորգի վրա, և Երևանի փոխոստիկանապետը նրանց շնորհակալություն հայտնեց։ Նրանք զրուցեցին փոխոստիկանապետի հետ, քննարկեցին որոշ հարցեր։

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ