ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին չդադարեցնել քրդերի հետ խաղաղ գործընթացը, որին խոչընդոտում են Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին օդային հարվածները: Թուրքիայի զինված ուժերն ուրբաթ օրը սկսել են հարձակումներ Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի և Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերի վրա: Գործողության ընթացքում օգտագործվում են F-16 կործանիչներ, իսկ տանկերը և հրետանին կրակում են ԻՊ-ի դիրքերի վրա Թուրքիայի սահմանամերձ տարածքից: «Բոլոր երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել ահաբեկիչների հարձակումներից, բայց կարևոր է, որ միջոցները համաչափ լինեն և չհանգեցնեն հակամարտության սրման»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ ոչ մի ահաբեկչական գործողություն չպետք է խանգարի խաղաղ, քաղաքական լուծումներին որոնմանը: