ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը փաստեր ունի Էրդողանի և «Իսլամական պետության» համագործակցության վերաբերյալ

ԱՄՆ-ը փաստեր ունի Էրդողանի և «Իսլամական պետության» համագործակցության վերաբերյալ
29.07.2015 | 13:42

Բրիտանական The Guardian-ի թղթակից Մարտին Չուլովը Թուրքիայի և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կապի մասին նախօրեին հրապարակած իր հոդվածից հետո հարցազրույց է տվել թուրքական BirGün պարբերականին: Մարտին Չուլովն ասել է, որ ԱՄՆ-ը փաստեր ունի, որ Անկարան և ԻՊ-ը համագործակցում են նավթի վաճառքի հարցերում։ Հոդվածում կան տեղեկություններ, որ ԱՄՆ-ը 2013-ին ԻՊ-ի նավթի ապօրինի վաճառքի պատասխանատուներից Աբու Սայաֆի դեմ իրականացրած գործողության ընթացքում բազմաթիվ փաստեր ու փաստաթղթեր է ձեռք բերել, որոնցով ապացուցվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը տեղյակ է ԻՊ-ից անօրինական ճանապարհով նավթի գնման մասին: Հոդվածագիրը նշում է, որ թուրք սահմանապահներն աչք են փակում զինված խմբերի՝ Սիրիա անցնելու փաստերի վրա: Անդրադառնալով հարցին, թե ինչու ԱՄՆ-ը փաստաթղթերը չի հրապարակում՝ Չուլովը նշում է, որ ԱՄՆ-ը դա որպես խաղաթուղթ է պահում Թուրքիայի դեմ: Հարցին, թե հնարավոր է, որ ԻՊ-ի հետ համաձայնություններն առանց Էրդողանի գիտության արվեն, թղթակիցն ասել է. «Դրան հավատալը շատ դժվար է: Շատ հավանական է, որ նա և Հաքան Ֆիդանը (Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարը) տեղյակ են դրանցից»:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ