ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեծ Բրիտանիայի վարչապետի պայծառատեսությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետի պայծառատեսությունը
03.09.2015 | 10:33

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ ավելի լավ է՝ հասնել Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման, քան ավելի ու ավելի շատ փախստականների ընդունել: «Մենք ընդունել ենք իսկապես ապաստանի կարիք ունեցող որոշակի թվով սիրիացի փախստականների: Բայց ես կարծում եմ՝ ավելի կարևոր է փորձել խաղաղություն և կայունություն հաստատել աշխարհի այդ մասում»,- ասել է նա լրագրողներին: «Չեմ կարծում, որ մենք կարող ենք լուծում գտնել պարզապես ավելի ու ավելի շատ փախստականներ ընդունելով»,- հայտարարել է նա: Մեծ Բրիտանիան թույլատրել է իր տարածքում միայն 1000 փախստականի տեղավորել, որ անհամեմատելի է Եվրոպա գնացող միգրանտների թվի հետ: 2015-ի սկզբից ԵՄ տարածք է մտել 340 000 միգրանտ: Ըստ փորձագետների՝ ԵՄ երկրներում անօրինական միգրանտների իրավիճակը վատագույն ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ