ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է սահմանային բախումներին: «Թե Հայաստանը, թե Ադրբեջանը հաղորդում են ականանետների և ծանր զինատեսակների օգտագործման մասին: Եթե դա ճիշտ է, սա իրավիճակի վտանգավոր սրացում է: Մենք պետք է աշխատենք հանուն խաղաղության»,- գրել է Ջեյմս ՈՒոռլիքը:
Մեկնաբանելով շփման գծում լարվածության շեշտակի աճը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմիցս է կողմերին կոչ արել՝ թուլացնել լարվածությունն ու լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Մենք առաջարկում ենք վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունները շարունակելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է ամերիկացի դիվանագետը: