ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն ափսոսանք է հայտնել լրագրող Խադիջա Իսմայիլովայի 7,5 տարով ազատազրկման որոշման վերաբերյալ: «Ես ցավում եմ Խադիջա Իսմայիլովայի դատավճռի, նրան ազատազրկելու համար։ Ես արդեն բազմիցս կասկած եմ հայտնել նրա դեմ ներկայացված մեղադրանքների ճշգրտության վերաբերյալ։ Դատավճիռը հավասարաչափ չէ և լուրջ անհանգստություն է առաջացնում՝ հաշվի առնելով համակարգային խնդիրները և անկախ դատական համակարգի բացակայությունն Ադրբեջանում»,- ասել է ԵԽԽՎ նախագահը։
Բրասերը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել բռնաճնշումները քաղհասարակության, իրավապաշտպանների և անկախ լրագրողների հանդեպ։
«Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները հարգելու իշխանությունների պատրաստակամությունն այժմ լուրջ կասկածներ է առաջացնում»,- ասել է Բրասերը։
Նա ասել է, որ այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում, որը կկայանա ԱՄՆ-ում՝ Խորհրդարանների ղեկավարների 4-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում։