ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սպիտակ տունը զգուշացնում է Ռուսաստանին

Սպիտակ տունը զգուշացնում է Ռուսաստանին
04.09.2015 | 21:54

Սպիտակ տունը հայտարարել է, թե կան տվյալներ, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկում զինտեխնիկա և զինվորներ։ Սպիտակ տունը զգուշացրել է, որ Ասադի ռեժիմին աջակցությունը արդյունավետ չէ և կարող է ապակայունացնել վիճակը։ «ԱՄՆ-ն ուշադիր հետևում է ստացված հաղորդագրություններին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ