ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը խորհուրդ է տվել ամերիկյան դիվանագետների և զինվորականների ընտանիքներին լքել Թուրքիան

ԱՄՆ-ը խորհուրդ է տվել ամերիկյան դիվանագետների և զինվորականների ընտանիքներին լքել Թուրքիան
04.09.2015 | 21:55

Վաշինգտոնը խորհուրդ է տվել ամերիկյան դիվանագետների և զինվորականների ընտանիքներին լքել Թուրքիան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվացած ռազմական գործողությունների պատճառով։
Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկը ասել է, թե տարհանումը վերաբերում է 900 հոգու, որոնք գտնվում են ԱՄՆ-ի Ինջիրլիկ ռազմաօդային բազայից ոչ հեռու՝ Ադանա քաղաքի մերձակայքում։

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ