Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու նախագահները կքննարկեն հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ։