ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը հերթական անգամ հանգստացրել է ռուսաստանցիներին

Պուտինը հերթական անգամ հանգստացրել է ռուսաստանցիներին
05.09.2015 | 15:06

Պեկին-Մոսկվա ճանապարհին ՌԴ նախագահը կանգ է առել Վլադիվոստոկում, որտեղ մասնակցել է Արևելյան տնտեսական գագաթնաժողովի աշխատանքներին և արել ծրագրային հայտարարություններ։ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հանգստացրել է ռուսաստանցիներին՝ ասելով, որ կառավարությունը ճգնաժամի դեմ պայքարելու միջոցներ ունի։ «Որևէ արտառոց բան տեղի չի ունենում, մենք արդեն այս իրավիճակն անցել ենք 2008-2009-ի ճգնաժամի ժամանակ»,- ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն ունեցած ողջ պահուստները տրամադրել ճգնաժամը հաղթահարելուն։ «Ստանձնած սոցիալական պարտավորությունները Ռուսաստանի կառավարությունը մտադիր է կատարել»,- ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը ասել է, որ ուկրաինական իրադարձությունների հետագա զարգացումը կախված է այդ երկրից, ոչ թե Ռուսաստանից։ Նա քննադատել է ՈՒկրաինայի իշխանություններին՝ ասելով, այդ երկիրը դրսից է կառավարվում, բոլոր առանցքային պաշտոնները կառավարությունում, կարևոր շրջաններում զբաղեցնում են արտասահմանցիները։ Սա Պուտինը համարում է վիրավորական ՈՒկրաինայի ժողովրդի համար։
«Իսլամական պետության» դեմ պայքարի համար Պուտինը առաջարկում է ստեղծել միջազգային կոալիցիա։ Նա Վլադիվոստոկում հայտարարել է, որ արդեն քննարկել է առաջարկը ԱՄՆ-ի, Թուրքիայի և Եգիպտոսի նախագահների, Հորդանանի թագավորի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ։ «Աշխատանքներ են տարվում նաև Սիրիայում, որտեղ տեղակայված են «Իսլամական պետության» զինյալները»,- ասել է ՌԴնախագահը՝ հավելելով, որ Սիրիայի նախագահը հասկանում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ միասին պետք է տեղի ունենան քաղաքական պրոցեսներ, ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Միաժամանակ Պուտինը հայտարարել է՝ դեռ վաղ է խոսել, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին։
Անդրադառնալով փախստականների խնդրին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ դեռ մի քանի տարի առաջ ինքը զգուշացրել է արևմտյան գործընկերներին, որ լինելու են լայնածավալ խնդիրներ, եթե Արևմուտքը շարունակի իր որդեգրած արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մահմեդական երկրների հետ հարաբերություններում։ «Սա առաջին հերթին ամերիկյան քաղաքականությունն է՝ ստիպել այդ երկրներին ընդունել իրենց սկզբունքները՝ առանց հաշվի առնելու այդ երկրների պատմական, կրոնական, ազգային առանձնահատկությունները»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ սխալ քաղաքականության հետևանքով տուժում են եվրոպական երկրները, ոչ թե ԱՄՆ-ը։

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ