Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կարգապահական հանձնաժողովը որոշել է հեռացնել փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին՝ ժամանակավոր կառավարությունում ընդգրկվելուն համաձայնություն տալու համար։ Կուսակցությունը հրաժարվել էր ներկայացուցիչներին ուղարկել նախարարների կաբինետ։ Կոալիցիոն կառավարություն ձևավորելու ջանքերը տապալվել են։ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կայանալու նոյեմբերի 1-ին։