ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բախումներ Հունաստանում ներգաղթյալների և ոստիկանության միջև

Բախումներ Հունաստանում ներգաղթյալների և ոստիկանության միջև
06.09.2015 | 20:50

Հունաստանի Լեսբոս կղզում հատուկ ջոկատայինները ցուցարար ներգաղթյալներին ցրելու համար կիրառել են վահաններ և մահակներ՝ գրում է The Telegraf-ը: Կղզում կա մոտավորապես 17 հազար ներգաղթյալ: Ցույցի մասնակիցները բացականչում են՝ «Ապաստան», «Մենք ուզում ենք Աթենք գնալ»: Հայտարարության մեջ ասվում է, որ նրանցից ոմանք արդեն երկու շաբաթից ավելի կղզում են:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ