ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության աճը կխորացնի հակամարտությունը

Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության աճը կխորացնի հակամարտությունը
06.09.2015 | 20:56

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին է հայտնել իր մտահոգությունները՝ կապված որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների հետ, որ Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը Սիրիայում։ «Պետքարտուղարը հստակեցրել է, որ եթե տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է, նման քայլերը կնպաստեն հակամարտության սրմանը»,-ասված է Քերի-Լավրով հեռախոսազրույցից հետո ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Պետդեպը նշել է, որ ՌԴ-ի նման քայլերը կարող են հանգեցնել խաղաղ սիրիացիների զոհվելուն, Սիրիան լքող փախստականների հոսքի մեծացմանը և կոալիցիայի հետ առճակատման վտանգին, որը Սիրիայում պայքարում է «Իսլամական պետության» դեմ:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ