2rd.am-ը գրում է. «Ինչպես տեղեկացանք ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից, շաբաթ օրը, սեպտեմբերի 5-ին, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ «Ռուսաստանը և ես» նախագծի շրջանակներում, որ նվիրված է արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին: Նախագծին մասնակցում են Եվրոպայի և ԱՊՀ երկրների նախկին ղեկավարներ, մասնավորապես՝ Մոլդովայի նախկին նախագահներ Պյոտր Լուչինսկին և Վլադիմիր Վորոնինը, Լատվիայի նախկին նախագահ Գունտիս ՈՒլմանիսը, Լիտվայի նախկին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսը, Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևը, Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյույտելը, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին, ՈՒկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը և Վիկտոր Յուշչենկոն, Ստանիսլավ Շուշկևիչը, Վրաստանից՝ Նինո Բուրջանաձեն: Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը «Ազատության» կայքում կտեղադրվի հոկտեմբեր-նոյեմբերին: