ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օլանդը առաջարկում է նոր բանակցություններ ՈՒկրաինայի հարցով

Օլանդը առաջարկում է նոր բանակցություններ ՈՒկրաինայի հարցով
08.09.2015 | 11:04

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջարկել է նոր քառակողմ բանակցություններ` ՈՒկրաինայի արևելքի իրադրության շուրջ: Ֆրանսիայի նախագահն առաջարկել է բանակցությունների հերթական փուլը կազմակերպել Փարիզում մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 28-ին մեկնարկող նստաշրջանը: «Այս հանդիպումը թույլ կտա գնահատել, թե որ փուլում է գտնվում խաղաղ գործընթացը»,- ասել է Օլանդը:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ