ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի վարչապետը խոստացել է մաքրել հաշիվները

Թուրքիայի վարչապետը խոստացել է մաքրել հաշիվները
08.09.2015 | 11:09

Թուրքիայի հարավ-արևելքում զինյալների տեղադրած մերձճանապարհային ականի պայթյունի հետևանքով զոհվել է 16 թուրք զինծառայող: Սա Քրդստանի աշխատավորական կուսակցության ամենաաղետաբեր հարձակումն է թուրքական ուժերի վրա, որից հետո զինվորականները օդային հարվածների շարք են հասցրել զինյալների դիրքերին: Զինադադարի՝ այս տարվա հուլիսին տեղի ունեցած խախտումից հետո կողմերի միջև բախումները տեղի են ունենում անընդմեջ: Ահմեդ Դավութօղլուն խոստացել է ՔԱԿ-ի հետ հաշիվները մաքրել:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ