Սեպտեմբերի 20-ին Հունաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Արեոպագ (Հունաստանի գերագույն դատարան) հայտ են ներկայացրել 19 կուսակցություն և 5 կուսակցական միավորում։ Առաջիկա օրերին Արեոպագը կհրապարակի որոշում, թե որ կուսակցություններին է թույլ տրվում մասնակցել ընտրություններին։ Հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ խորհրդարան մուտք կգործեն 8 կամ 9 կուսակցություններ։ Նախընտրական արշավում ակնհայտ առաջատար չկա։ Տարբերությունը ձախ արմատական ՍԻՐԻԶԱ-ի և աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարության» միջև 0,5 տոկոս է: