ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը դեմ չի լինի, որ Հայաստանն աշխատանքային հարաբերություններ ունենա ԵՄ-ի հետ

Ռուսաստանը դեմ չի լինի, որ Հայաստանն աշխատանքային հարաբերություններ ունենա ԵՄ-ի հետ
09.09.2015 | 00:04

Եվրամիությունը պատրանք է ստեղծում, որ Արևելյան գործընկերությունը ձախողված չէ՝ ասել է գերմանաբնակ հայտնի քաղաքագետ, միջազգայնագետ, ԱՊՀ երկրների՝ արտաքին քաղաքական գծով ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռառը: Անդրադառնալով Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հայտարարությանը, թե ԵՄ-ն Հայաստանի և Բելառուսի հետ համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստում, որը մեկ մակարդակ ցածր է լինելու քան Ասոցացման համաձայնագիրը, Ալեքսանդր Ռառն ասաց, թե նոր փաստաթուղթ չի մշակվի, պարզապես կփոփոխվի հին տարբերակը։ «Կարծում եմ, որ պարզապես հին համաձայնագրի շուրջ նոր աշխատանքներ կտարվեն՝ որոշակի կետերի հանման կամ փոփոխման համար: Արդյունքում կներկայացվի համաձայնագիր, որը Ասոցացման համաձայնագրից ցածր մակարդակ կունենա: Քանի որ Բելառուսն ու Հայաստանը հետաքրքրված չեն Ասոցացման համաձայնագրով, Եվրամիությունը պատրանք է ստեղծում, որ Արևելյան գործընկերության այս պետությունների հետ նախկինում տարված աշխատանքը ձախողված չէ»,– ասաց նա: Քաղաքագետի խոսքով՝ դա է պատճառը, որ ԵՄ-ն աջակցում է քաղաքացիական հասարակությանը, տնտեսական, գիտական և այլ ծրագրեր է ներկայացնում այս երկրներում: «Սա կլինի միջին մակարդակի մի համաձայնագիր»,- նշեց Ալեքսանդր Ռառը:
Tert.am-ի հարցին, թե Ռուսաստանը չի՞ խոչընդոտի նոր փաստաթղթի ստորագրմանը, քաղաքագետը պատասխանեց, որ ՌԴ-ն դեմ չի լինի: «Ռուսաստանը դեմ էր, որ Ուկրաինան ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, բայց դեմ չէր, որ ստորագրեն Հայաստանն ու Բելառուսը: Ուստի ՌԴ-ն դեմ չի լինի, որ Հայաստանն աշխատանքային հարաբերություններ ունենա Եվրամիության հետ»,- շեշտեց նա: Ալեքսանդր Ռառը շեշտեց, որ Եվրամիությունում Գերմանիայի նախագահության ժամանակ իրենց պատվիրակները կարող են պայմանավորվել Ռուսաստանի և Եվրամիության հետ որոշակի տնտեսական հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Արևելյան գործընկերության երկրներին:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ