ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելառուսի ԿԸՀ-ն գրանցել է չորս թեկնածու

Բելառուսի ԿԸՀ-ն գրանցել է չորս թեկնածու
11.09.2015 | 12:24

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների չորս թեկնածուներին՝ առաջին կին-թեկնածու Տատյանա Կարատկևիչին / «Խոսիր ճշմարտություն» ընդդիմադիր շարժում/, լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սյարհեյ Հայդուկևիչին, Բելառուսի հայրենասիրական կուսակցության նախագահ Միկոլայ Ուլախովիչին և գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ երկիրը ղեկավարում է 1994 թվականից։

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ