ՌԴ-ի, Ֆրանսիայի նախագահները և Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույցում պայմանավորվել են շարունակել աշխատանքը Նորմանդական քառյակի ձևաչափով և հոկտեմբերի 2-ին հանդիպել Փարիզում։ Արտգործնախարարները կհանդիպեն սեպտեմբերի 12-ին Բեռլինում։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարևորել են Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանումը, տարածքից զենքի դուրս բերման փաստաթղթի ստորագրումը։ Հատուկ անդրադարձ է եղել Ուկրաինայում ընթացող սահմանադրական փոփոխություններին և տեղական ընտրություններին։