ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
11.09.2015 | 17:39

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր-Երևան ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 15-ին՝ ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 21.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ և 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Բագրևանդ, Մայակ ու Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի,
Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղամասի 32, 33, 34, 38, 39, Չարենց թաղամասի 12 համարների:
Նույն վթարի պատճառով սեպտեմբերի 15-ին և 16-ին՝ ժամը 12.00-18.00, կդադարեցվի Նոր Նորքի 1-ին, 2-րդ զանգվածների, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի Թաղի 3-ից 28 և Դավիթ Բեկի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ