ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը ճանաչում է Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի առաջիկա ընտրությունները

ԱՄՆ-ը ճանաչում է Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի առաջիկա ընտրությունները
11.09.2015 | 18:55

ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ընտրությունները՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին: «Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն ԱՄՆճը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն: Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13-ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա», - ասաց Քիրբին: Նրա խոսքով՝ «այսպես կոչված ընտրությունները» որևէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքները: Ավելի վաղ տարածած մամլո հաղորդագրության մեջ Պետդեպարտամենտը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնությունից: ԱՄՆ-ը դատապարտում է քաղաքացիական անձանց դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն և կոչ անում անմիջապես դադարեցնել բռնությունները:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ