Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, Ղազախստանի վարչապետի տեղակալ է նշանակվել: «Երկրի նախագահի հրամանով Դարիգա Նազարբաևան նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի տեղակալ»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում: 2012-ին Դարիգա Նազարբաևան պատգամավոր է դարձել և ղեկավարել սոցիալ-մշակութային զարգացման հարցերով Մաժիլիսի հանձնաժողովը: 2014-ի ապրիլի 3-ին նա միաձայն ընտրվել է Մաժիլիսի փոխխոսնակ և «Նուր Օթան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար։