ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ՏԻՄ ընտրություններից առաջ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ՏԻՄ ընտրություններից առաջ
11.09.2015 | 19:03

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին խորհրդակցություն է հրավիրել՝ սեպտեմբերի 13-ին ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման վերաբերող հարցերով: Զեկույցով հանդես է եկել ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որայս անգամ ևս կարվի հնարավորը ընտրությունները բարձր մակարդակով, բաց և թափանցիկ, ժողովրդավարական նորմերին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակացել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ