ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքն Instagram-ի և Twitter-ի իր էջերում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կլարգավորման վերաբերյալ` ներկայացնելով ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի օրինակը: «Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինկոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, որ պատրաստ է բերել խաղաղություն և հաշտություն: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք-կողքի ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ»,- գրել է ամերիկացի համանախագահը` գրառման հետ ներկայացնելով նաև Լինկոլնի լուսանկարը: