ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եգիպտոսի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են ներկայացրել

Եգիպտոսի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են ներկայացրել
13.09.2015 | 10:40

Եգիպտոսի վարչապետն ու նախարարները հրաժարական են ներկայացրել, որը երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին ընդունել է՝ հանձնարարելով շարունակել աշխատել մինչ նոր կառավարության ձևավորումը: Հրաժարականի պատճառը կոռուպցիոն մեղադրանքներն են։ Այս շաբաթվա սկզբին կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել էր գյուղատնտեսության նախարարը, ինչն էլ պատճառ դարձավ ամբողջ կառավարության հրաժարականին:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ