ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին կհրավիրվի ներգաղթի հարցով հատուկ գագաթնաժողով: «Ճգնաժամը տարածվում է ցունամիի նման: Առաջին քայլը, որ պետք է անեն թե եվրոպացի, թե ասիացի առաջնորդները, որտեղ էլ նման ճգնաժամ լինի, պետք է ապահովեն հարկադիր տեղահանվածների արժանապատվությունն ու անվտանգությունը: Դա հենց այն է, ինչը եվրոպացի առաջնորդները ցուցադրում են, սկսում են ցուցադրել»,- ասել է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Եվրոպան պատրաստ է քննարկել հարցը նոյեմբերին, սակայն խնդրի հրատապության ու արագ արձագանքման անհրաժեշտության պատճառով ինքը որոշել է գագաթնաժողովն անցկացնել սեպտեմբերի 30-ին: