Թուրքիայում «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության 5-րդ կոնգրեսում հայտնի է դարձել 50 հոգուց բաղկացած կուսակցության խորհրդի կազմը։ Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ AKP-ի նախագահ է վերընտրվել Ահմեդ Դավութօղլուն, սակայն Ռեջեփ Թայիբ Էրդողանի ցուցումով ցուցակից հեռացվել են Ահմեդ Դավութօղլուի մտերիմները և այն անձինք, ովքեր կողմ են եղել Աբդուլլահ Գյուլի վերադարձին։ AKP-ի կուսակցության խորհրդի կազմում է ընդգրկվել Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը։