ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերն այլընտրանք չունեն։ «Ինչ վերաբերում է Մինսկի համաձայնագրերի կատարմանը, դրանք այլընտրանք չունեն։ Եվ ամենակարևորը, ինչը պետք է անել, Կիևի իշխանությունների, Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարության միջև անմիջական շփում հաստատելն է Մինսկի համաձայնագրերը իրականացնելու համար»,- ասել է ՌԴ նախագահը։